«Մեկից մեկ» 2009

Տոնակատարությունն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյանի արձանին հարակից տարածքում տեղի ունեցավ Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը: Հայտարարվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը ստորագրել է հրամանագիր` երգիծաբան Հրանտ Հորիզոնին` ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, երգիծանկարիչներ
Գ. Յարալյանին և Վ. Աբրոյանին` ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներ շնորհելու վերաբերյալ:

Ապրիլի 1-ին ժ.12.00-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց «Ճգնաժամը հանեց համը» երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսը:Ժ.13.00-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի երգիծաքանդակների ցուցահանդեսի բացումը:

14.00-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ապրիլմեկյան կինոցուցադրություն` արգելված ֆիլմի փակ դիտում:

Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում Ապրիլի 1-ին ժ.15.00 «Միայն մեկ անգամ» տոնական ծրագրով հանդես եկավ աճպարար Վարդան Ամիրյանը:16.00-ին Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում ծաղրածու Zozo-ն ներկայացրեց «Մեր ժամանակի փուչիկը» զվարճալի ծրագիրը:

Ապրիլի 1-ին ժ.17.00 Հյուսիսային պողոտայում անցկացվեց Ապրիլմեկյան ստորագրահավաք:Ժ. 18.00 Արամ Խաչատրյանի հուշարձանին հարակից տարածքում Տոնական բացօթյա հանդիսություն էր` նվագախմբի, պարային համույթների, ծաղրածուների, կենդանիներ վարժեցնողի, ակրոբատների, խաղավարների, ոտնափայտերով մարդ-տիկնիկների մասնակցությամբ:

Ժ. 20.00-ին Միջոցառումների շարքը եզրափակեց «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսը` Արամ Խաչատրյան համերգասրահում հայկական էստրադայի վարպետների մասնակցությամբ:Վերջում` տոնական հրավառություն:
Մինչ հաջորդ տարի. չտխրե’ք:

Թողարկվել է «Մեկից մեկ» ապրիլմեկյան տոնահանդեսի տեսասկավառակը (DVD):