«Մեկից մեկ» 2005-2006

2005թ. ապրիլի 1-ին «Ս.Ք.Բ.» ընկերությունը կազմակերպեց և անցկացրեց «Մեկից մեկ» խորագիրը կրող երգիծական շքահանդես, որի ժամանակ առաջարկվեց Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչել Երգիծանքի և հումորի օր:

2006թ. փետրվարի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվեց Երգիծանքի և հումորի օր, ինչը մեծ դեր կխաղա երգիծանքի, ինչու չէ` նաև մշակույթի, զարգացման գործում:

2006թ. ապրիլի 1-ին անցկացվեց համազգային բնույթ կրող անդրանիկ «Մեկից մեկ» շքահանդեսը:


2006թ. մայիսի 21-ին «Ս.Ք.Բ.» ընկերությունն անցկացրեց «Մեկից մեկ» երգիծական երեկո` հումորի և երգիծանքի հայ վարպետների, ինչպես նաև «Կիևի նմանակների թատրոնի» դերասան Վիտալի Գոլուբևի մասնակցությամբ:

2006թ. հուլիս — «Մեկից մեկ» շքահանդեսը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

2006թ. նոյեմբեր — «Մեկից մեկ» համերգ-երեկոները ՀՀ մարզերում և Արցախում