Մայիս | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Մկրտիչ Կորյուն
(Կորյուն Մկրտչյան)
u-mkrt

Ծնվել է 1913թ. մայիսի 19-ին, Կարսում: Հայ անվանի գրող, առակագիր:
Արմեն Խոստիկյան
u-khost

Ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երեւանում: Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասան:
Ստեփան Հարությունյան
u-step

Ծնվել է 1928թ. մայիսի 16-ին Թբիլիսիում: Դերասանի իր գործունեությունը սկսել է Գյումրու Մռավյանի անվան թատրոնում, իսկ 1965-ից` աշխատել Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Սիրված դերասանը բազմաթիվ ուշագրավ դերեր է կերտել նաեւ հեռուստաթատրոնում:
Մայիս Կարագյոզյան
u-mayis

Ծնվել է 1931թ. մայիսի 10-ին, Սուխումիի Գումիստա հայկական գյուղում: Հայ թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հանրաճանաչ դերասան, կատակերգակ:
Աշոտ Ղազարյան
u-ashot

Ծնվել է 1949թ. մայիսի 15-ին, Երեւանում: Ժամանակակից հայ էստրադայի ճանաչված դերասան:
Գուրգեն Լոռեցի
(Բաբայան)
u-gurg

Ծնվել է 1950 թվականի մայիսի 15-ին, Վրաստանի Բոլնիս-Խաչենի շրջանի Կիանեթի հայաբնակ գյուղում: Ծաղրանկարիչ:
Միքայել Պողոսյան
u-mik

Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին, Երեւանում: Դերասան, Կամերային թատրոնի հիմնադիրներից: 2005-ին արժանացել է հոլանդական «Պրինց Կլաուս» միջազգային հայտնի մրցանակին՝ երգիծանքի եւ հումորի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար:
Վահադն Սիմոնյան
(Պօնչօ)
u-poncho

Ծնվել է 1960թ., Երեւանում: Հանրահայտ դերասան:
Գարիկ Իսրայելյան
(Ժպիտից ժպիտին ժպիտով)
u-garik

Ծնվել է 1971թ. մայիսի 26-ին, Երեւանում: «Ժպիտ» ակումբի տնօրեն:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր