ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ՀԱՎԸ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ՀԱՎԸ

Ֆրանսիացի Գիրեկ Սուդին նավով շուրջերկրյա ճամփորդության է մեկնել իր ընտանի կենդանու` Մոնիք մականունով վարժեցրած հավի հետ, ում ընկերակցությամբ բացահայտում է մոլորակի ամենագեղեցիկ ու հետաքրքիր վայրերը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, 24-ամյա Սուդին պատմել է, որ սկսել է ճամփորդել դեռահասության տարիքից ու Մոնիքին հանդիպել է Կանարյան կղզիներում:

«Նա ինձ առաջին հայացքից դուր եկավ, ու ես որոշեցի վերցնել նրան»,-պատմել է երիտասարդը: Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Սուդին ու Մոնիքը ճամփորդում են 30 տարվա Yvinec  նավով, իսկ իրենց ուշագրավ ուղևորության ամեն մի դրվագը լուսաբանում են Facebook- ով ու  Instagram-ով` գրավելով տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը:

Աղբյուրը` tert.am

0 0 375 Июнь 15, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում