ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ ՉԿԱ

ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ ՉԿԱ

Հիսունմեկամյա չինացի Ֆան Շույունն ամեն օր աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու համար ստիպված է հատել ջրառատ գետը, ինչն անում է ինքնատիպ ձևով: Ինչպես նշում է Oddity Central-ը, սովորական նավակ օգտագործելու փոխարեն Ֆանը կիրառում է ընդամենը մի երկար բամբուկե ձող, որի վրա կարողանում է մեծ վարպետությամբ պահպանել հավասարակշռությունը: Առաջ շարժվելու համար հնարամիտ չինացին օգտագործում է ևս մի ձող, որով էլ թիավարում է:

«Մի անգամ, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, ուշացա վերջին նավից ու ստիպված եղա մտածել, թե ինչպես պիտի տուն հասնեմ: Հանկարծակի աչքս ընկավ ջրի մեջ լողացող բամբուկե ձողին: Ինչ-որ բան ինձ հուշեց, որ կարող եմ դրանով գետը հատել: Թեև առաջին փորձն անհաջող էր, բայց ես որոշեցի անընդհատ պարապել ու  հասնել նպատակիս: Վերջին 2 տարվա ընթացքում ես անընդատ պարում էի, և այժմ կարողանում եմ հանգիստ հատել գետը` կանգնած լինելով ձողի վրա»,-ասել է չինացին:

Աղբյուրը` թերթ.am

0 0 331 Май 27, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում