Հուլիս | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Վարդան Աճեմյան
u-vard

Ծնվել է 1905 թվականին, Վանում: Հայ մեծ ռեժիսոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ վաս- տակավոր արտիստ, պարգեւատրվել է Լենինի շքանշանով: Եղել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնի հիմնադիրներից մեկը, այնուհետեւ` գեղարվեստական ղեկա- վարը: 1938-ից աշխատել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես ռեժիսոր, 1953-ից՝ գլխավոր ռեժիսոր:
Մհեր Մկրտչյան
u-mher

Ծնվել է Գյումրիում հուլիսի 4-ին… Անմահները ծննդյան եւ մահվան տարեթվեր չեն ունենում: Հայաստանի, Վրաստանի, ԽՍՀՄ ժողովրդական դերա- սան, արժանացել է թվարկված երկրների պետական մրցանակների:
Ժիրայր Անանյան
zhir

Ծնվել է 1934թ. հուլիսի14-ին, Բերդ ավանում, ուսուցչի ընտանիքում: Դրամատուրգ, Հայաստանի պետական թատրոններում ամենից շատ բեմադրված հեղինակն է վերջին երկու տասնամյակում: Թարգմանվել եւ բեմադրվել է բազմաթիվ լեզուներով:
Հրանտ Հորիզոն
(Ղազարյան)
u-hrant

Ծնվել է 1927թ. հուլիսի 10-ին, Երեւանում: Երգիծաբան, իր «Հորիզոնի արկածները» նովելաշարով շրջել է Հայաստանի բոլոր քաղաքներով ու գյուղերով:
Բորիս Պեպանյան
u-bor

Ծնվել է Ալավերդի քաղաքում, զինվորականի ընտանիքում: Հ. Պարոնյանի անվան թատրոնի առաջատար դերասան:
Արմեն Վաթյան
u-arm

Գրող-հումորիստ, սցենարիստ, թատերագիր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: Ռուսաստանի կինեմատոգրա- ֆիստների, ժուռնալիստների միության, սցենարիստների համառուսաստանյան ընկերակցության անդամ:
Հովհաննես Բաբախանյան
u-hov

Ծնվել է 1968թ. հուլիսի 1-ին, Երեւանում: Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ:
Արթուր Հակոբյան
u-artur

Ծնվել է 1962թ., հուլիսի 8-ին, Գյումրիում: «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածները» հեռուստասերալից հայտնի ու սիրելի է ողջ ազգին:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր