Հոկտեմբեր | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Աթաբեկ Խնկոյան
(Խնկո Ապեր)
u-ap

Ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 19-ին, Սպիտակի շրջանի Ղարաբոյա` այժմ Խնկոյան գյուղում:
Սվետլանա Գրիգորյան
u-sv

Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին: Բեմի վրա հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան էր: Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում սիրելի դերասանուհին 1949-ից սկսած խաղացել է շուրջ 70 դեր:
Արտաշես Քալանթարյան
u-ql

Անվանի արձակագիր, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931թ. սեպտեմբերի 16-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Իբրեւ գրող՝ մեծ ճանաչում ձեռք բերեց «Մարաթոն» (1969թ.) վեպով:
Աշոտ Աբաջյան
u-as

…Թափուր տեղ կար արեւի տակ… «Հղացվեց» այն առաջարկել ինձ… …9 ամիս տատանվելուց հետո տվեցի համաձայնությունս… …1954-ի սեպտեմբերի 4-ին մոլորակի բեռը 4 կգ-ով ավելացավ…
Լալա Մնացականյան
u-lal

Ծնվել է Երեւանում, 1957թ. հոկտեմբերի 8-ին: Ավարտել է «փոսի» դպրոցը, աշխատել «փոսի» թատրոնում, հետո որոշել է դուրս գալ «փոսից» ու գնացել է մայր թատրոն… Այսօր Լալան կրկին թատրոնում է՝ «Մհեր Մկրտչյանի արտիստականում»:
Աշոտ Եդիգարյան
u-ed

Ծնվել է 1950-60-ական թվականներին, Երեւանի կենտրոնում: Սովորել է Չարենցի անվան դպրոցում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատում է Հ. Մալյանի անվան թատրոնում — «Շանթ» հեռուստաընկերությունում:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր