Հարցազրույց Միխայիլ Սահակաշվիլու հետ

Հարցազրույց Միխայիլ Սահակաշվիլու հետ

Մինչ աշխարհը շունչը պահած հետեւում է Վրաստանում ծավալվող իրադարձություններին, համոզված` որ ուր որայա` 3-րդ համաշխարհայինն ա սկսվելու, ու քարը քարին չի մնալու, մեր թղթակիցը պահը բաց չթողեց ու հանդիպեց Միխայիլ Սահակաշվիլու հետ:

«Ստալինն իմ բատյան ա, բայց իմ պես կրթված չէր»

-Ինչի՞ց դրդված սկսեցիք Ցխինվալու օպերացիան:
-Դե, էդ օսերը համ շատ էին արդեն հաբրգել, իրանց լավ չէին պահում, ասինք մի հատ դաստիարակենք, համ էլ օգոստոսի 8-ին Օլիմպիադան էր սկսում, մտածեցի, դե սաղ աշխարհը, հատկապես էն ռուսները հեռուստացույցների առաջ նստած են, չեն նկատի:
-Լավ, բա խաղաղ բնակչությունն ի՞նչ էր արել, որ դրեցիք ու Գրադով կոտորեցիք:
-Դուք մի հատ լավ արտահայտություն ունեք, է, որ ասում եք` «ռուսի պառավը ո՞րն ա», իսկական է’դ եղավ, օսեթի խաղաղս որն ա, սաղ օսեթներն էլ տեռորիստ են էլի, պտի դնես – հե~րթով կոտորես:
-Նույնը կարող եք ասել աբխազների՞ մասին:
-Աբխազներն ավելի բեթար են, դրանց իսկի կոտորել էլ չի լինում: Բոլորը ռուսական անձնագրերը ստացան, Ռուսաստանի հետ սահանները բաց, ինչ ուզում անում են: Առաջ իրանց մանդարինով էին վեր-վեր թռնում, հիմա Սոչիի առաջիկա Օլիմպիադան ա սկսել կերակրելը: Բայց միեւնույն է, բոլորի հերթն էլ գալու ա, ոչ մեկին անպատիժ չենք թողնելու:
-Հետո, սաղ աշխարհը խառնեցիք իրար, բա վերջն ի՞նչ ա լինելու:
-Ինչի վերջն էսքան շուտ եկա՞վ, որ դուք էլ անհանգստանում եք: Հլա ո~ւր եք… Հեսա տեսեք ինչեր ենք անելու:
-Առանց Օսեթիայի ու Աբխազիայի ո՞նց եք անելու:
-Տեսնեմ, հլա մերոնք էդ հարցում ինչ դիրք են բռնում, դրա հիման վրա մի բան կմտածեմ:
-Էդ «ձերոնքը» ովքե՞ր են:
-Դե, Արեւմուտք-մարեւմուտքը, էլի:
-Ինչո՞ւ էիք հեռուստախցիկի առաջ նստած ձեր փողկապը կրծոտում, բա մտքներովդ չանցա՞վ, որ ողջ աշխարհի առաջ կարող եք ծիծաղելի լինեք:
-Մանուկ հասակից որ պիոներական փողկապը չսիրեցի, դե գիտեք` թունդ հակակոմունիստ ենք եղել ընտանիքով, իներցիայով հիմա էլ արդեն նախագահական փոխկապը նույն ասոցիացիաներն ա առաջացնում: Դպրոցում էլ չէի կապում, որ հանկարծ պիոներ չդարձնեն: Հենց էն ուսմասվարը հարցնում էր, ասում էի մոռացել եմ, ու ամեն անգամ էդ հիմար հարցը` «բա գլուխդ ինչո՞ւ չես մոռացել»: Դե մեծացա, որոշեցի բոլորին ապացուցել, որ էս գլուխս ուրիշ բաների համար ա շատ ավելի պետք…
-Ձեր կինը, եթե չեմ սխալվում` ծագումով իռլանդուհի, գիրք է գրել ձեր մասին, որտեղ ձեզ անվանել է Մեծն Ստալինի ու Բերիայի գործի շարունակող, դուք համաձայն ե՞ք այդ համեմատության հետ:
-Լավ էլ տեղյակ եք, որ կինս իռլանդուհի է, բա իսկական տղու կինը պիտի իռլանդուհի լինի, անող-դնող, հետն էլ լավ…., շատ շեղվեցի: Ճիշտ ա, Ստալինն էլ, Բերիան էլ մեծություններ էին որպես վրաց ժողովրդի զավակ, ես իրենց միշտ էլ պաշտել եմ, տունս մտնես` պատերին մեկ Բուշի նկարներն են, մեկ էլ Ստալինի ու Բերիայի: Եվ որքան էլ որ Ստալինն իմ բատյան ա եղել, միեւնույն ա` չէի ցանկանա, որ ինձ այսպես միանշանակ իր կողքը դնեն: Ախր իրենք իմ պես կրթված չեն եղել, օքսֆորդներում ու հարվարդներում չեն սովորել, կնոջ հետ տանը անգլերեն չեն խոսացել, մուլաթ սպասուհի չեն ունեցել: Համ էլ ինչքան գիտեմ, իրենց ժամանակ ըսենց բջջային հեռախոս չի եղել, որ իմ պես երբ ուզեն, գրպանից հանեն ու տարբեր բաներից խոսալով փողոցով գնան, կողքից նայեն` ասեն` «էս ինչ լուրջ, դելովոյ մարդ ա…»: Հլա մի հատ վրաս նայեք, վռազ չի երեւում, որ լուրջ, կարեւ—որ գործեր անող, դելովոյ մարդ եմ…

Զրուցեց Լեւոն Գեւորգյանը

0 0 979 Июнь 9, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում