Հարցազրույց Հայաստանի ֆուտբորի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հետ

Հարցազրույց Հայաստանի ֆուտբորի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հետ

«Ինձ համար ֆուտբոլը երկրորդական բան է»

-Պ-ն Պոուլսեն, ինչպես եղավ, որ Թուրքիայի հավաքականի հետ այդպես անփառունակ խաղ ցուցադրեցին մեր տղաները, բա ձեզ չէին ասե՞ լ, որ պիտի հաղթենք:
— Դե ես ի՞նչ անեմ: Ինձանից հասանելիքն արել էի, տղաներին բացատրեցի, որ աշխատեն գոլ խփել, աշխատեն քիչ գոլ բաց թողնել, ձգտեն, որ խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը դրական լինի, իմ կարծիքով սա է հաղթանակի գրավականը: Համ էլ, եթե կարող են, իրար փոխանցում անեն, մենակ-մենակ չխաղան, ոնց որ մենակ-մենակ աղջիկների մոտ են գնում ու ինձ չեն հիշում: Դարպասապահին բացատրել էի, որ նույնիսկ եթե ծերով բզեն, դեմքը շուռ չտա, ոնց որ իրանց բակում խաղալուց ա անում: Մի խոսքով, ծամել-բերաններն էի դրել, մնում էր իմ ասածներին հետեւին, բայց որ էդքան անհասկացող են, ես ի՞նչ անեմ:
— Լավ, բա Իսպանիայի հետ ինչո՞ ւայդքան վատ խաղացին, գոնե մի քիչ դիմադրեին:
— Դե, Իսպանիայի խաղից առաջ թերթում կարդացի իմացա, որ ինչ-որ Եվրոպայի չեմպիոն են դարձել, մտածեցի` ուրեմն շատ ուժեղ կլինեն: Տղաներին հավաքեցի` ասացի, դժվար ա լինելու, բայց 90 րոպե ա, պիտի դիմանանք, թե ասա, էդ 90րոպեն ո՞վ ա հնարել, էդքան տառապել կլինի, որ մենք ենք տառապում դաշտում: Բայց դե կյանքում ավելի լուրջ բաներ էլ են լինում, մարդիկ շաբաթներով անապատում առանց ջուր դիմանում են կամ վիրահատության են պառկում, 5-6 ժամ նարկոզի տակ, լինում է առանց նարկոզի, ցավից ղժում-բժում են, մեկ ա` բժիշկները բանի տեղ էլ չեն դնում: Հենա, մորքուրիս տղու լեղապարկն օպերացիա արեցին, ըտենց էլ նարկոզից դուրս չեկավ… 43 տարեկան էր: Էդ սաղ պատմեցի, բացատրեցի, գնացինք Իսպանիա: Ոչ կարգին օդանավակայում դիմավորեցին, նույնիսկ տեսաք` մեր օրհներգի ժամանակ էլ ոչ ոք մարզադաշտում ոտքի չկանգնեց: Մենք էլ վիրավորվեցինք, ասինք` որ այդպես ա, ընդհանրապես չենք խաղա, թող մանթրաժ ընկնեն: Թող 100 հատ գոլ խփեն, մեկ ա, պրինցիպիալ չենք խաղալու: Էնքան թասիբ չունեին, որ այդքանից հետո ընդամենը 4 հատ գոլ խփեցին: Փաստորեն, էլի բարոյական հաղթանակ տարանք, իսկ դա մեր համար ամենակարեւոր բանն է: Բայց ձեր աչքին մենակ էդ 4 հատ գոլն է երեւում, չէ՞:
-Եվ վերջում` ավանդական հարց, ինչպե՞ս ձեզ դուր եկավ Հայաստանը, դուք ձեզ այստեղ գոնե լավ ե՞ք զգում:
-Դե պարզ չի, որ շատ լավ, հենց հրավերն եկավ, քարտեզում նայեցի տեսա հարավային երկիր է, ասեցի, ուրեմն լավ ա` տաք կլինի, ամառները կարելի ա գնալ գետի ափ, լողալ, արեւկող լինել, այդպիսի բաներ շատ եմ սիրում, մեկ էլ համով բաներ ուտել եմ շատ սիրում, ձեր մոտ էլ ամեն քայլափոխին հացատուն ու թոնրատուն ա, էդ մեր անտեր Դանիայում նման բաներ չկան: Իմ համար կյանքում էդ ուտել-խմելն ու մարդկային հարաբերություններն են կարեւոր, թե չէ` ֆուտբոլն ինձ չի էլ հետաքրքրել, որ ճիշտն ասեմ` լրիվ երկրորդական բան է, ուղղակի աշխատանք չունեի, համաձայնվեցի մարզիչ աշխատել մինչեւ թոշակի անցնելս:

Զրուցեց Լեւոն Գեւորգյանը

0 0 979 Июнь 9, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում