Հարցազրույց անվանի ռոք երգիչ Փիթեր Գէբրիելի հետ

Հարցազրույց անվանի ռոք երգիչ Փիթեր Գէբրիելի հետ

Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարանի 80-ամյակին նվիրված տոնակատություններին էլ ո՝վ ասես, աշխարհի տարբեր ծայրերից չեկավ-հասավ Հայաստան: Սակայն Փիթեր Գէբրիելն իր այցով առանձնակի փայլ հաղորդեց հանդիսություններին, ախր Փիթեր Գէբրիելն է, էն որ տարիներ շարունակ լսում ու հմայվում էինք նրա տաղանդով, համ էլ մի քիչ հույս ունեինք, որ հայ է կամ գոնե հայի արյուն կա:

«Շա՝տ եք սիրում բոլորին հայ դարձնել»

-Պրն. Գէբրիել, հարստանալու եք, բեմում տեսա, չճանաչեցի:
-Նախ ասեմ, առանձնապես հարստանալու տեղ էլ չունեմ, նյութականիցս չեմ դժգոհում, յոլա տանում է, ոնց որ դուք կասեիք` տուն պահում եմ: Իսկ ինչ վերաբերում է արտաքինիս փոխվելուն` էդ վախենում ե՞ք ասեք, պառավել եմ, դրա համար չճանաչեցիք: Տո հոգիս ուտում են, բա չեմ պառավի, տնեցիք մի կողմից, իմպրեսարիոներս ու երկրպագուներս` մյուս կողմից:

-Էդ որ էդքան գոհ եք Ձեր նյութականից, մի քիչ Ձեր կյանքը չե՞ք նկարագրի:
-Դե, Լոնդոնի արվարձանում տուն ունեմ, լավ տնամերձ` 6 սոտկա: Լրիվ եվրո դուռ լուսամուտներով, վերջերս նույնիսկ «Բաքսի» քաշեցի, ձեր մոտ էլ ա՞ էդքան թանկ նստում էդ անտեր «Բաքսի» քաշելը: Ամառները ձեր նման Քոբուլեթի ու Անթալիաներ չեմ գնում հանգստանալու, նախընտրում եմ Շոտլանդիայի սարերը, իսկ եթե ավելի հեռու, ապա Բալի կամ Նոր Զելանդիա եմ գնում: Մի խոսքով, կյանքս էդքան էլ վատ չէ:

-Ուրախ ե՞ք, որ Երեւանում եք գտնվում:
-Դե առիթն այնպիսին է, որ ոչ թե ուղղակի ուրախ եմ, այլ` անասելի հպարտ: Բա մեծն Ջիվանի հրավերով եմ, եկել:

-Գիտեմ, որ առաջին անգ•ամ եք Հայաստանում: Ինչ տպավորություններ մեր երկրից, Երեւանից:
-Դե, դրսի մարդու համար ոնց որ թե լավ երկիր է, կեր-խմի, մնում է, որ ներսի մարդու համար էլ լավ լինի, դա արդեն դուք պիտի որ իմանաք…

-Իսկ հիմա մի կարեւ—որ հարց: Էդքան որ ասում են, թե հայ եք, հայ եք, որքանո՞վ է ճիշտ, ախր նույնիսկ հանդիսավոր երեկոյի ժամանակ Դիբրովի հարցին կոնկրետ պատասխան չտվեցիք:
-Ես մի բանի վրա եմ միշտ զարմանում: Ինչո՞ւ եք էդքան բոլորի մեջ հայ փնտրում: Ձեզ մնա` աշխարհում ինչքան խելքը գլխին մարդ կա, սաղ հայ են. Ռեմբրանտը հայ ա, Շեքսպիրը հայ ա, Գյոթեն հայ ա… Հիմա էլ ինձ եք անվերջ փորձում հայ հանել: Դրանից ինչ որ բան կփոխվի՞: Իմ համար հանգիստ ապրում եմ, գիտեք էլ` չուզողներ շատ ունեք, ինչո՞ւ ամեն ինչ բարձրաձայն ասենք: Ժամանակը կգա` կիմանաք:

-Եվ վերջում մի հարց էլ. շուտ-շուտ կգա՞ք մեր մոտ:
-Պարա՞պ եմ, ինչ եմ, շուտ-շուտ գամ: Երեւի մեկ էլ Ջիվանի 90-ամյակին, եթե ողջ մնանք:

Զրուցեց Լեւոն Գեւորգյանը

0 0 1039 Июнь 9, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում