Հարցազրույց ԱՄՆ նախագահության թեկնածու, դեմոկրատ Բարաք Օբամայի հետ

Հարցազրույց ԱՄՆ նախագահության թեկնածու, դեմոկրատ Բարաք Օբամայի հետ

Հաշված օրեր են մնացել մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները, եւ դեմոկրատների թեկնածու Բարաք Օբաման ինքնավստահ պահվածքով գնում է դեպի հաղթական եզրագիծ:

«Ձեւ չի, որ չընտրվեմ, հո ամերիկացիք խելքները չեն թռցրել»

— Պրն. Օբամա, ինչպե՞ս եք զգում Ձեզ նախագահական ընտրությունների նախաշեմին եւ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
-Դե դուք էլ տեսաք, թե ինչ արդյունքներ են ցույց տվել սոցիոլոգիական հետազոտությունները. մինչեւ 2017 թ., այսինքն նախագահության ընթացքում, իմ մահանալու հավանականությունը գնահատվել է 5,6 տոկոս, իսկ էն բիձու` 72 տարեկան Մաքքեյնինը` 24,4 տոկոս: Միայն սա հերիք չէ՞, որ ինձ ընտրեն, առավել եւս` ամերիկացիք չեն սիրում, որ իրենց գործող նախագահը մեկ էլ վերցնում ու մեռնում է, իրենք դա շատ ցավոտ են տանում: Մտածում են, կարող ա, մեր երեսից եղավ, էն խեղճ մարդուց շատ բան պահանջեցինք, չդիմացավ: Ուրիշ բան, որ նախագահին իր պաշտոնավարման ընթացքում թխկացնում են:

-Հուսանք, որ ընտրվելու դեպքում Ձեր հետ նման բան չի պատահի:
-Ոնց որ դուք եք ասում` բերանդ խերով բաց: Բայց դե կյանք ա, չգիտես: Ինձ էլ նախանձողներ, իմ քաղաքական կուրսին չհարմարվողներ, ուղղակի պատվեր կատարողներ կլինեն: Մնում է միայն հուսալ, որ բանը ծայրահեղ քայլերին չի հասնի, ու ընդհանրապես` ինձ կթողնեն, որ հանգիստ աշխատեմ, մեր այս կործանման եզրին հասած երկիրը փորձեմ փրկել: Ասեցի, հիշեցի, ձեր մոտ էլ մի հատ քաղաքական գործիչ կար, քաղաքական կարգախոսը` «Փրկենք հայրենիքն» էր, ինչ՞ եղավ:

-Հասկացա, ում մասին է խոսքը: Պետք է, որ լավ լինի, երեւի թե պատրաստվում է հաջորդ` 4 տարի անց կայնալիք նախագահական ընտրություններին: Համոզված է, որ հինգերորդ փորձից անպայման նախագահ կդառնա: Սակայն վերադառնանք ձեզ: Իսկ եթե հանկարծ չընտրվեք, ի՞նչ եք անելու: Ախր դուք էլ հասկանում` մաշկի գույն կա, հանկարծ ինձ սխալ չհասկանաք, ես անձամբ դրա դեմ ոչինչ չունեմ, մանավանդ որ սեւամորթներդ, խառնուրդներդ մեզ` հայերիս շատ ավելի հոգեհարազատ եք:
-Դե որ արդեն մոտ 250 տարի է, սպիտակամորթ են ընտրում, խերվել ե՞ն: Չտեսա՞ ն, թե երկիրը ուր հասավ: Ժամանակը չի, որ հասկանան, որ մեր հերթափոխը եկել է: Իսկ եթե չընտրվեմ, ասում եք` ի՞նչ կանեմ: Համոզված եմ, նույն բաները չեմ անի, ինչ որ ձեր մոտ է ընդունված է անել. արյուն չի հեղվի, մարդիկ բանտերում իմ երեսից չեն հայտնվի, կթողնեմ այնքան, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ սխալ ընտրություն է արել: Դրանից հետո իմ գործողությունները շատ կտրուկ, բայց նաեւ խոհեմ ու համակարգված կլինեն: Ողջ աշխարհը դա կտեսնի: Բայց միեւնույն է` խոսքս լսեք, ձեւ չի, որ չընտրվեմ, ամերիկացիք հո խելքները չեն թռցրել, ինձ թողած 72 տարեկան հանրապետականին ընտրեն, տեսան, թե ուր են տանում իրենց էդ հանրապետականները…

Զրուցեց ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

0 0 1175 Июнь 9, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում