ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ` ՌԻՍԿԻ ԳՈՏՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ` ՌԻՍԿԻ ԳՈՏՈՒՄ

Նոր Զելանդիայի և Ավստրալիայի հաշվապահների CAANZ խմբի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Նոր Զելանդիայում աշխատանքային տեղերի 46%–ին` 900 000 աշխատատեղ, վտանգ է սպառնում, քանի որ մոտակա 20 տարում մարդկային աշխատուժին կարող են փոխարինել համակարգիչներն ու ռոբոտները։ Այս մասին հաղորդում է«stuff.co.nz»–ը։ Հաշվի առնելով անցումը փաստաթղթերի շրջանառության էլեկտրոնային տարբերակի՝ նոր ռիսկային վտանգի տակ են գտնվում հատկապես հաշվապահները։ Ապագայում իրենց տեղերը կարող են պահպանել միայն պրոֆեսիոնալները, ովքեր ունեն քննադատական մտածելակերպ և ռազմավարականորեն գործելու ունակություն: Վերջերս հայտնվել էր տեղեկատվություն ամբողջությամբ ռոբոտացված կենտրոնների մասին, որոնք մի քանի տարի առաջ մշակվել են «Amazon» ընկերության կողմից։ Ռոբոտները ոչ միայն բարեհաջող կերպով փոխարինել են մարդկանց, այլ նաև տարվա կտրվածքով տնտեսել են մինչև 22 միլիոն ԱՄՆ դոլար։

0 0 233 Июнь 21, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում