ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԱՃՈՒՐԴՈՎ

ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԱՃՈՒՐԴՈՎ

Ռուսական շոու-բիզնեսի աստղ Դիմա Բիլանը մասնակցել է @SOS_by_LenaPerminova Instagram- աճուրդում: Նա աճուրդի է հանել ժամադրությունն իր հետ՝ Բիլանը խոստացել է հաղթողին հրավիրել Մեծ Թատրոն ու ռեստորան: «Cosmo.ru»-ն գրում է, որ ցանկացողներն այնքան շատ են եղել, որ երգիչը ստիպված բարձրացրել է իր լոտի արժեքը, և այժմ Բիլանը կհանդիպի երեք երջանիկ գեղեցկուհիների հետ: Այդպիսով բարեգործական աճուրդին հաջողվեց հավաքել 1.5 մլն ռուբլի: Ի դեպ, աղջիկներից մեկը հանդիպելու իրավունքը վաստակել է՝ վճարելով ամենաբարձր՝ 540 000 ռուբլի գինը:

0 0 632 Сентябрь 7, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում