ԿԱՐ, ՀԻՄԱ`  ՉԿԱ

 ԿԱՐ, ՀԻՄԱ`  ՉԿԱ

Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լիճը՝ Պոոպոն, վերացել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ)՝ ստացված արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքներով: «ԵՏԳ-ի Proba-V փոքր արբանյակը, որն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Երկրի մակերևույթի դիտազննմամբ, կարողացել է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լճի անհետացումը, հաստատված է Պոոպո լճի լիակատար գոլորշիացումը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: Նախկինում այդ լիճը զբաղեցնում էր 3 հազար քառակուսի կիլոմետր մակերես և երկրորդն էր՝ Տիտիկակայից հետո: Փոփոխական կլիմայի պայմաններում այս լիճն առաջին անգամ չէ, որ անհետանում է. լիակատար գոլորշիացման նախորդ դեպքն արձանագրվել է 1994-ին, սակայն հետո լիճը վերստին լցվել է ջրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

աղբյուրը՝ lragir.am

0 0 287 Февраль 10, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում