ԿԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ս ԻՆՁ ՀԵՏ

ԿԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ս ԻՆՁ ՀԵՏ

ԱՄՆ-ում Հոկեյի ազգային լիգայի խաղերից մեկի ժամանակ հանդիսատես աղջիկներից մեկն ամուսնության առաջարկ է արել ընկերոջը: Դա տեղի է ունեցել «Kiss Cam» ընդմիջման ժամանակ: Այս զվարճանքի էությունը նրանում է, որ ընդմիջումների ժամանակ էկրաններին հայտնվում է տեսախցիկի պատկերը, որը «շրջում է» ողջ խաղադաշտով և նկարահանում երկրպագուներին: Այն զույգը, ում վրա կանգնում է տեսախցիկը, պետք է համբուրվի: Աղջիկը  նախ համբուրել է սիրելիին, հետո ծնկի եկել, մատանու տուփը պարզել և առաջարկություն արել նրան: Երիտասարդ տղան դրական պատասխան է տվել առաջարկին։

Աղբյուրը՝ Շաբաթ.am

1 0 178 Апрель 1, 2017

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում