Ծնունդդ շնորհավոր

Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ  ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում:  1942-ից աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար, նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Նրա հայտնի երգերից են «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

0 0 620 Июль 29, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում