Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Դրամատուրգ ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆԸ ծնվել է 1934թ. հուլիսի  14-ին, ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում։ 1959-80թ.թ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը` «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։ Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի,տաքսի», «Անծանոթ ամուսիններ», «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել», «Սրբապատկեր», «Թռչող ափսեից իջած մարդը», «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը», «Զգույշ, նա է», «Տեր, մի թող մեզ անտեր», «Կեսգիշերին», «Բրավո» և այլն: Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր: 1980թ-ից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ: 2002թ. արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար:

0 0 652 Июль 14, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում