Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԱԶԱՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ծնվել է  1923թ. հուլիսի 25-ին, Երևանում: 1940թ. ավարտել է Երևանի Պարարվեստի ուսումնարանը: 1948թ. ավարտելով Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը` ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է որպես մենակատար, պարուսույց, բալետմեյստեր: Դերապարերից են` Նուրալի` «Բախչիսարայի շատրվանը», Կարեն` «Գայանե», Աշուղ` «Խանդութ», Բազիլ` «Դոն Քիշոտ»: Բեմադրել է «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», «Չոփչոփիկը», «Կարմիր գլխարկը», «Բժիշկ Այբոլիտը» պարերը,  «Ալմաստ», «Անուշ», «Արշակ Բ» և այլ ներկայացումներ: Եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմեյստերը, Թ. Ալթունյանի  անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստերը: 1986թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է «Էլեգիա»,  «Մոկաց հարսներ», «Հուշեր», «Հայոց աղջիկներ», «Հարսանիք» պարերը, մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, ազգագրական պարերի շարաններ:

0 0 721 Июль 25, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում