Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Դրամատուրգ, հասարակական գործիչ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ ծնվել է 1825թ. հունիսի 29-ին, Թիֆլիսում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով: Առաջին ստեղծագործությունը եղել է «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլը: Հետագայում գրել է «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Ամուսիններ», «Սեր և ազատություն», «Կտակ» և այլ կատակերգություններ, «Բաղնըսի բողչա», «Օսկան Պետրովիչը էն կինքումը», «Եվ այլն կամ Նոր Դիոգինես» վոդևիլները: Գրողի պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո»և «Խաթաբալա» կինոնկարները:

0 0 877 Июнь 29, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում