Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ծնվել է 1937թ. հունիսի 16-ին, Երևանում: Հեղինակել է բազմաթիվ քանդակներ` Երևանի և Դոնի Ռոստովի «Մարտիրոս Սարյան» հուշարձանները, Մարսելի կոնսերվատորիայի մոտ կանգնեցված «Արամ Խաչատրյան» բրոնզե քանդակը, Երևանի «Ծաղիկ նվիրող Կարա-Բալա», «Լեոնիդ Ենգիբարյան» բրոնզե քանդակները, Հունաստանի Օլիմպիա քաղաքի «Վարազդատ Արշակունի», Ղրիմի «Այվազովսկի եղբայրներ» մարմարե քանդակները և այլն: 1975թ. Լեհաստանում «Ղարաբաղցի կինը» քանդակի համար արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: 1969-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է, 2008-ից` ԵՃՇՊՀ գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր: Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է: 2008թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչման:

0 0 344 Июнь 16, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում