Ծնունդդ շնորհավոր

Հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ. հունիսի 14-ին, Թբիլիսիում: Մինչև երեսուն տարեկանը կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ: Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ։

0 0 389 Июнь 14, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում