Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Բեմադրիչ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԸ ծնվել է 1905թ․ սեպտեմբերի 15-ին, Վանում: 1924թ., ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը, ընդունվել է Մոսկվայի դրամատիկական ստուդիա` դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախթանգովի բեմադրություններից: Իրականացրել է շուրջ հիսուն բեմադրություն` Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Փափազյանի «Ժայռ», Չեխովի «Բալենու այգի», Շիրվանզադեի «Նամուս», «Քաոս», Գ.Բորյանի «Նույն հարկի տակ», Չարենցի «Դեպի ապագան», Պագոդինի «Երրորդ պաթետիկականը», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ», Ն.Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Գորկու «Հատակում» և այլն: 1945թ. արժանացել է ՀԽՍՀ, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:

0 0 345 Сентябрь 15, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում