Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Կինոռեժիսոր, դերասան ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ  ծնվել է 1927 թվականի մայիսի 26-ին, ՀՀ Նոր Բայազեթ (այժմ` Գավառ) քաղաքում: Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական ստուդիան ավարտելու 10 տարի անց ընդունվել է Մոսկվայի համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժին: 1959-64թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում: 1966-69թթ եղել է ՀԽՍՀ Կինեմատոգրաֆների միության առաջին քարտուղարը, 1986թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանել է «Առավոոտյան գնացքներ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին» և այլ ֆիլմեր: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ ստալինյան 2-րդ կարգի մեդալի` «Մեր աստղերը» ներկայացման բեմադրության համար, 1967թ. և 1971թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1966թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:

0 0 690 Май 26, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում