Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Ամերիկացի գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր ԷՌՆԵՍՏ ՄԻԼԼԵՐ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԸ ծնվել է 1899թ. հուլիսի 21-ին, Իլինոյսում: Որպես կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» պատմվածքների առաջին ժողովածուն: Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել «Հրաժեշտ զենքին» վեպում։ Ծանաչված են նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «Մադրիդի վարորդները», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործությունները։ Մասնակցել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Վերադառնալով Կուբա` իր նախնիների հայրենիքը, գրել է հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և Ծովը», որը մի քանի անգամ էկրանավորվել է։

0 0 1104 Июль 21, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում