Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Դերասան, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին, Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր` Ռուստամ  («Նամուս»), Արամ («60 տարի, երեք ժամ»), Արա («Արա Գեղեցիկ»), Պեպո («Պեպո»), Կորիոլան («Կորիոլան»), Արշակ թագավոր («Ավերված քաղաքի առասպելը»), Ալեքսանդր («Ժայռ») և այլն: Նկարահանվել է «Առաջին սիրո երգը» (Արսեն), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ), «Տերը» (Ռոստոմ), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն),  «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս), «Ապրեցեք երկար» (Սիսակյան) և այլ ֆիլմերում: Արժանացել է  ՀՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների,  Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

0 0 417 Апрель 1, 2017

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում