Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր

Դերասան, դրամատուրգ ՎԱՂԱՐՇ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ (Վաղարշակ Տեր-Պետրոսյան) ծնվել է 1894թ. փետրվարի 2-ին, Շուշիում: 1913թ. անդամակցել է Հովհ. Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը: 1915թ. ընդունվել է Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ: Դոնի Ռոստովում հիմնադրել է Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջագայել հայաբնակ վայրերում: 1923-ից եղել է Երևանի Առաջին Պետթատրոնի (այժմ`Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, 1941-44թթ.` գեղարվեստական ղեկավարը: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1946թ-ից` պրոֆեսոր): Եղել է Հայկական թատերական ընկերության (այժմ` Հայաստանի թատերական գործիչների միություն) նախագահը: Թատրոնում կերտել է  բազմաթիվ դերեր` Սեյրան («Նամուս»), Սուրեն («Պատվի համար»), Ֆերդինանդ («Սեր և խարդավանք»),  Կրեչինսկի («Կրեչինսկու հարսանիքը»), Խլեստակով («Ռևիզոր»),  Աշոտ Երկաթ («Գևորգ Մարզպետունի»), Եզոպոս («Աղվեսն ու խաղողը» ) և այլն: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խասփուշ», «Լեռնային արշավ», «Անձամբ ճանաչում եմ», «Առաջին սիրո երգը» և այլն: Գրել է նաև պիեսներ` «Փող և տաղանդ»,  «Սուլթան Աբդուլ Համիդ», «Օղակում», «Վանքաձոր» և այլն: Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1938թ. արժանացել է Հայաստանի, 1954թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1941թ. և 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի:

0 0 330 Февраль 2, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում