ԼԵՈՆԻԴ ԳԱՅԴԱՅ

ԼԵՈՆԻԴ ԳԱՅԴԱՅ

Անվանի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1923թ. հունվարի 30-ին,  Ամուրի շրջանի Սվոբոդնոյ քաղաքում: Էքսցենտրիկ կինոկատակերգությունների մեծ վարպետ է: Նրա մի շարք ֆիլմեր դարձել եմ իրենց ժանրի յուրովի դասական ստեղծագործություններ: Առաջին ֆիլմը, որը նրան մեծ ճանաչում բերեց, 1961-ին նկարահանած «Բարբոս շունն ու անսովոր մրցավազքը» կինոալմանախն էր: Դրան հաջորդեցին «Գործարար մարդիկ» կինոալմանախը` ըստ ամերիկացի մեծ դասական Օ’’Հենրիի պատմվածքների, այնուհետև «Օպերացիա «Ի» կամ Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Տասներկու աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Լուցկու ետևից», «Սպորտլոտո 82» և այլ կինոկատակերգություններ:
Նրա մտերիմներն ու գործընկերները սիրում էին կեսկատակ-կեսլուրջ նրա մասին պատմել, որ ծիծաղեցնելով բոլորին, նա անձամբ չափից ավելի զուսպ ու խստապահանջ մարդ էր, թե’ կայնքում, թե’ նկարահանման հրապարակում:

0 0 2313 Январь 30, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում