ԶՈՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԶՈՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ծնվել եմ 1962թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում:
1969-79թ.թ. սովորել եմ թիվ 54 դպրոցում, 1982-84թ.թ.` Հայհամերգին կից էստրադային ստուդիայի օրիգինալ ժանրի բաժնում, Սոս Պետրոսյանի կուրսում:
1984-96թ.թ. աշխատել եմ Երևանի մնջախաղի թատրոնում` Արսեն Փոլադովի ղեկավարությամբ, 1996-ից` ինձ հոգեհարազատ մասնագիտությամբ` ծաղրածու:
Մասնակցել եմ բազում փառատոների` արժանանալով դափնեկրի կոչման:
Եղել եմ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, Եվրոպայում, Ասիայում…Ցավով եմ նշում, առայժմ չեմ եղել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (հրավիրե’ք, էլի):
Համագործակցում եմ բոլոր նրանց հետ, ովքեր գնահատում, սիրում և, ամենակարևորը, ճիշտ են ըմբռնում իմ արվեստն ու ծաղրածու բառի իմաստը…
0 0 556 Март 14, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում