Երգիծանքի և ծիծաղի օր

Երգիծանքի և ծիծաղի օր

Ապրիլի 1-ը երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակել մտերիմների ու տան անդամների հետ: Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով:
Մեկ այլ  տարբերակ կապված է Գրիգորյանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ  մարտի վերջին: Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին: Չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ մարդիկ շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսներն ուրախանում և կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ էին մատուցում և անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:
Մեկ այլ վարկածի համաձայն` Երգիծանքի եւ հումորի օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին: Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, եւ այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:
«Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերության  նախաձեռնությամբ Հայաստանում Ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է  Հումորի և երգիծանքի պաշտոնական օր` համաձայն  ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշման:

0 0 589 Апрель 1, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում