ԵՍ ՄԵՂԱՎՈ՞Ր ԵՄ, ՈՐ ՉԵՔ ՏԵՍԵԼ

ԵՍ ՄԵՂԱՎՈ՞Ր ԵՄ, ՈՐ ՉԵՔ ՏԵՍԵԼ

Իսպանական Կադիս քաղաքի դատարանը 27.000 եվրոյով տուգանել է 69-ամյա ինժեներ Խոակին Գարսիային այն բանի համար, որ տղամարդը 6 տարի աշխատանքի չի գնացել: Ինչպես հայտնում է euromag.ru-ն, պատմությունը բացահայտվել է, երբ Գարսիայի տնօրինությունը որոշել է պարգևատրել տղամարդուն 20 տարվա «անթերի» աշխատանքի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Գարսիան քաղաքի ջրամաքրման ընկերություններից մեկում աշխատում էր որպես հսկիչ։ Հայտնի է, որ այս գործի դիմաց ընկերությունը Գարսիային տարեկան վճարել է 37.000 եվրո։ Նրա աշխատատեղը գտնվել է անմիջապես իր տնօրենի աշխատասենյակի դիմաց, այնուհանդերձ՝ որևէ մեկը նրա բացակայությունը չի նկատել։ Ինքը` Գարսիան, իր մեղքը չի ընդունում` վստահեցնելով, որ ամեն օր աշխատանքի է գնացել, սակայն այնտեղ անելու գործ չի եղել։

0 0 188 Февраль 16, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում