Դեկտեմբեր | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Հրաչյա Ղափլանյան
u-gh

Ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 14-ին, Գյառգյառում: Հայտնի բեմադրիչ, դերասան, դրամատուրգ: 1940-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը, այնուհետև կատարելագործվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում: Հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը: Արժանացել է բազում մրցանակների և շքանշանների:
Մելինե Համամջյան
u-ml

Սիրված դերասանուհի, տաղանդաշատ Մ. Համամջյանը ծնվել է 1922թ. դեկտեմբերի 17-ին: 1946թ. Բուլղարիայից ներգաղթել է Հայաստան, աշխատանքի անցել Պարոնյանի անվան թատրոնում: Նա մնայուն արժեքներ է ստեղծել և՛ թատրոնում, և՛ կինոյում, և՛ հեռուստատեսությամբ:
Սուքիաս Թորոսյան
(TOTO)
u-to

Հայրս ծնվել է Լենինի օրոք, մայրս՝ Ստալինի, ես՝ Խրուշչովի, մեծ տղաս՝ Բրեժնևի, փոքր տղաս՝ Անդրոպովի, թոռս՝ Քոչարյանի: Եթե Հայ ես, ուրեմն թերի բարձրագույն ուսում չես կարող ունենալ, այնպես որ ես անթերի գիտելիքներ ունեմ…
Լևոն Մելոյան
u-le

Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին: 1977թ. ավարտել է Լեոյի անվան դպրոցը: 1983թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Նույն թվականից աշխատում է Հ. Մալյանի անվան թատրոն-ստուդիայում: 1989-ից զբաղվում է էստրադայով: 2001թ. հրավիրվել է «Շանթ» հեռուստաընկերություն:
Գևորգ Դոդոզյան
u-ge

Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 27-ին: Սովորել է տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում` Երևանի Գեղարվեստաթատերական և Մոսկվայի կրկեսային ինստիտուտներում: 20 տարի խաղացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Լուսինե Կիրակոսյան
u-lu

Ծնվել է Լենինականում անցյալ դարի դեկտեմբերի 4-ին: Մշեցու ընտանիքը չէր ուզում ունենալ «բեմի վրա մեյմունություն էնող ընտանիքի անդամ», ուստի տնից փախչելով Երևան` ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ: II կուրսից Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում է:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր