Գիծ

Գիծ

Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական տերմինի հետ: Այստեղ գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղևորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը: Այն ենթադրում է այնպիսի ենթատերմիններ, ինչպիսիք են.
-գիծ մտնել. ասել է թե` «անցնել աշխատանքի», կամ որ նույնն է` սկսել պայքարը գոյատևման համար,
-գծից դուրս գալը  գրեթե նույնն է, ինչ «դադարեցնել աշխատանքը», կարող է լինել ինչպես կամավոր, այնպես էլ` ստիպողական (երկրորդ դեպքն ավելի հաճախ է հանդիպում),
-գծի տեր` մարդ, ով յանկիական ընկալմամբ կարող էր նույնացվել մենեջերի հետ, իսկ մեր դեպքում` ուղղակի իր իսկ կողմից սահմանած տոկոսների հարկահավաքն է,  նաև է որոշում, թե ով գծից դուրս գա կամ մտնի գիծ:

0 0 496 Февраль 25, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում