ԲԵՅՈՆՍԵ & ՋԵՅ ԶԻ

ԲԵՅՈՆՍԵ & ՋԵՅ ԶԻ

Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին ռոմանտիկ հանգիստ են անցկացրել Հավայան կղզիներում, որոնց դրախտային գեղեցկությամբ լողափերից մեկում ի ցույց են դրել իրենց երջանիկ ընտանեկան կյանքը: Ինչպես նշում է Tatler-ը, ռոմանտիկ ֆոտոշարքի հրապարակումից հետո զույգի մոտ առկա ներընտանեկան ճգնաժամի մասին շրջանառվող լուրերն ի չիք են դարձել: Մեկը մյուսից գեղեցիկ լուսանկարներում անզեն աչքով երևում է, որ ամուսիններն իրար մեծ սիրով ու ռոմանտիզմով են վերաբերվում: Ինչ վերաբերում է Բեյոնսեին, ապա գանգրահեր գեղեցկուհին պարծեցել է ախորժելի մարմնաձևերով ու նորաձևության վերջին ճիչին համապատասխանող լողազգեստով:

Աղբյուրը` tert.am

0 0 230 Июнь 23, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում