ԱՐՏԱՇԵՍ ԱՎԵՏՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԱՎԵՏՅԱՆ

Ծնվել է 1942թ. օգոստոսի 14-ին, Թեհրանում: Ստացել է հայկական կրթություն: Նոտագրության և կիթառի ուսուցիչը եղել է գերմանացի Էրվին Մորեն, երաժշտության ուսուցիչը` դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ: 1963-ին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: 1990-ից բնակվում է ԱՄՆ-ում:

-Հարգելի Արտաշես, Ձեզ հյուր զգո՞ւմ եք Հայաստանում:
-Ո’չ, անկախ նրանից, թե ես որտեղ եմ ապրում, ես միշտ ապրում եմ Հայաստանով:

-Այս անգամվա այցելության նպատակը:
-«Երգում է 70-ականների Երևանը» համերգին մասնակցելը և… կարոտը:

-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Իհարկե լավ է, եթե քեզ շնորհքով ու վայելուչ ես պահում:

-Կատակել սիրո՞ւմ եք:
-Սիրում եմ, եթե հումորը չափի մեջ է, լպիրշ կատակներ չեմ սիրում: Սիրում եմ Արամայիս Սահակյանի հումորը:

-Երբևէ սխալվե՞լ եք ընկերների ընտրության հարցում:
— Շատ ընկերներ չունեմ, իմ ընկերները միայն գործնական են: Մինչև 20 տարեկանի իմ ընկերները` խաղընկերներս, մնացել են Պարսկաստանում:

-Ո՞վ է զոքանչը:
-Եթե իրար հասկանում են, մոր ու որդու ջերմ հարաբերությամբ կին:

— Ի՞նչ է հայհոյանքը:
-Սանձարձակություն է, անզուսպ մարդու «շնորհքը»:

— Ավանդապա՞շտ եք:
-Այո, հարգում և հնարավորության սահմաններում պահպանում եմ, քանի որ դրանք ստեղծված են մեր նախնիների` մեծերի կողմից: Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը:

-Արժանացե՞լ եք «ախպար» տիտղոսին:
— Անտակտ ու անկիրթ մարդիկ ասել են: «Ախպարը» փառք է, նույնիսկ ասել են պարսիկ, որը շատ վիրավորական էր, և շատ անգամ չլսելու եմ տվել:

-Ինչի՞ մասին չեք սիրում խոսել:
— Անձնական կյանքի, քանի որ ամեն մարդու կյանքն իր գաղտնիքն է, և պետք չէ մտնել ուրիշի անձնականի մեջ:

-Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը բեմի մարդու համար:
-Ամենամեծ գնահատանքը, ամենամեծ քաջալերող գործոնը:

-Հիշաչա՞ր եք:
— Նայած ով է չարը: Եթե թո’ւրքն է, ո’չ մի դեպքում չեմ ների:

-Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
-Լավ երաժշտություն` ջազային, դասական, ժողովրդական, լավ կատարում:

— Ինչպե՞ս եք վերաբերվում այլազգիների հետ ամուսնությանը:
-Պատահում է, լավ մարդիկ են լինում (իհարկե, ոչ մուսուլման), բայց նախընտրելի է քո ազգի հետ:

-Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող:
— Մեր հողերը հետ կբերեմ, ժողովրդի կյանքը կլավացնեմ, մի հարվածով թուրք ազգը կվերացնեմ:

-Ուրիշ ի՞նչ նախասիրություն ունեք:
-Սիրում եմ սպորտ, հատկապես` ֆուտբոլ

-Եկեղեցի գնո՞ւմ եք:
-Մեկ-մեկ գնում եմ: Այս անգամ գնացի Սանահին Լոլայի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ին և նրա հոգու համար մոմ վառեցի:

-Որտե՞ղ եք սիրում անցկացնել ամառային հանգիստը:
-Ամառային հանգիստ չեմ ունեցել, երազում եմ, բայց չեմ ունեցել մինչ օրս:

-Ոգելից խմիչք օգտագործել սիրո՞ւմ եք:
— Ամեն ինչից շատ քիչ, չափավոր:

-Սիրե՞լ եք օրվա տպավորությունները կիսել Լոլայի հետ:
-Անպայման, նա մեծ խորհրդատու էր, բանիմաց, հետաքրքիր զրուցակից: Միշտ խոհերս կիսել եմ նրա հետ:

-Համամի՞տ եք «Որտեղ հաց` էնտեղ կաց» ասացվածքին:
-Համաձայն չեմ, եթե այդպես լիներ, ես պիտի մնայի Իրանում, քանի որ ես շատ-շատ ապահովված էի ամեն ինչով, բայց հայրենիքը կանչեց:

-Ընդունո՞ւմ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ:
-Զարմանում եմ, չի՞ վնասում կանացիությանը:

-Ձեզ ուժեղ մարդ համարո՞ւմ եք:
-Այո, ունեմ կամքի ուժ:

-Ո՞վ է Ձեր սիրելի ընկերը:
— Իմ երաժշտությունը, իմ կիթառը:

-Հայկական ո՞ր ֆիլմն եք շատ սիրում:
— Համարյա բոլորը, «Նվագախմբի տղաները», «Տժվժիկ», «Կտոր մը երկինք», ո՞րը թվես: Սիրով նայում եմ մեր մեծերի խաղը:

Հարցազրույցը վարեց`  ԶԱՐՈՒՀԻ ՄԽԻԿՅԱՆԸ

0 0 1487 Сентябрь 1, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում