ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
«Մեկից մեկ» երգիծախմբի կողմից արժանացել է «Ծիծաղի Արքա» տիտղոսին 2006թ. ապրիլի 1-ին,
«Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիր,
«Երգիծաբանների միության» նախագահ,
«Ծիծաղի տան» հիմնադիր-վարող…

 

 

 

ՆԱԵՎ ԾԻԾԱՂՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ

Ասում են, թե… ծնվել եմ դաշտում ծիծաղկոտ,
Ասում են, թե… մի ոզնի եկել է ինձ մոտ:
Ահա ինչու՝ մազերս…դարձել են ոզնի,
Ահա ինչու՝ դարձել եմ…Գլխավոր ոզնի:

Թեև կյանքում, աշխարհում, ամենուր վիշտ կա,
Բայց իմ հոգու աշխարհում ծիծաղը միշտ կա:
Թեև գուցե և ծեր եմ (փաստերն են առկա),
Սակայն, ոչինչ, դարձել եմ… Ծիծաղի Արքա:

Իշխողներից գո՜հ եմ շատ, որ «նյութ» են տալիս,
Ծիծաղելի բարքերով «օգուտ» են տալիս…
Եթե ծիծաղ չլիներ՝ ծանծա՛ղ կլիներ,
Դրախտում օձ չէր լինի, թե…ոզնի լիներ:

Միշտ ասել եմ, որ պիտի…ծիծաղով հաղթենք,
Դեմքի զարդն է ծիծաղը, ծաղիկ է և…բերք:
Ուժն է ծնում միշտ ծիծաղ, իսկ ծիծաղը՝ ուժ,
Բարեկամին ծաղիկ տանք, իսկ չկամին՝ փուշ:

Եթե այսօր ազգովին չծիծաղենք մենք՝
Կծիծաղի թշնամին: Դա միշտ էլ հիշե’նք:
Արամայիս Սահակյանը…ասում է մեկ-մեկ.
— Կծիծաղեք մեկից մեկ, եթե…ինձ նայեք:

0 0 759 Февраль 10, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում