ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Սիրելի արտիստը դպրոցական տարիներից սկսած ծիծաղ է բաժանում իր ժողովրդի ամենատարբեր հատվածներին թե’ Հայաստանում, թե’ Արցախում, թե’ Սփյուռքում: Դեռ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտ էր, երբ մեզանում դարձավ «ՈՒՀԱ»-ի առաջին աստղը: Այդ տարիներին արդեն նա հրաշալի պարող էր և արվեստ մտավ… պարելով: Ու այդպես պարելով ու երգելով էլ դարձավ ժամանակակից հայ էստրադայի ճանաչված դեմքերից մեկը…
Սակայն հիշեցնենք, որ Աշոտը իր ստեղծագործական կյանքը (արդեն մասնագիտական բարձրագույն կրթություն ստանանալուց հետո) սկսել է իբրև դրամատիկական դերասան:
Ծնվել է Ցուլ համաստեղության ներքո (1949թ. մայիսի 15-ին), դրա համար էլ շատ է սիրում կարմիր գույնը և կարմիր գինի: Բայց աշխարհում ամենից շատ սիրում է իր Անահիտ թոռանը: Սիրում է նաև իր թոռան մորը` դստերը, և նրա մորը, և, իհարկե, որդուն, բայց այս շարքը չի ուզում շարունակել առանձին-առանձին, որովհետև սիրում է աշխարհի բոլոր հայերին:
Իր ուզածն այն է, ինչ ժողովուրդն է ուզում:
0 0 429 Февраль 9, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում