Անդրեյ Միրոնով

Անդրեյ Միրոնով

Կինոյի թատրոնի և էստրադայի սիրված դերասան Անդրեյ Միրոնովի մասին պատմելիս հիշում են, որ «նա ծնվել ու մահացել է բեմի վրա»: Իրոք, նրա մոր` անվանի դերասանուհի Մարիա Միրոնովայի երկունքի ցավերը բռնեցին բեմի վրա, և մի քանի ժամից, արդեն ծննդատանը, 1941թ. մարտի 7-ին ծնվեց հետագայում այդքան կանացի սրտեր գերած, մարդկանց այդքան առողջ ծիծաղ ու ժպիտներ պարգևած Անդրեյ Միրոնովը:
Իսկ մահացավ նա 1987թ. Մոսկվայի Սատիրայի թատրոնի բեմի վրա, իր ամենասիրելի` մոլիերյան Սիրանո դը Բերժերակի դերը խաղալիս: Իր ամենասիրելի կինոռեժիսորներից մեկի` Հենրիկ Հովհաննիսյանի մասին պատմելիս, մի առիթով նա այն միտքն արտահայտեց, թե «Հենրիկի կարճ կյանքն արդյունք էր այն բանի, որ նա չափից ավելի զգայուն, էմոցիոնալ մարդ էր, և այդ պատճառով էլ ժամանակից շուտ նա ինքն իրեն «այրեց», «պարպեց» կյանքը շրջապատի համար, ասելիքը հասցնել կարողանալու նպատակով»: Նմանատիպ ճակատագիր էլ բաժին հասավ հենց Անդրեյ Միրոնովին:

0 0 1106 Март 7, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում