Այսօր Օլիմպիական խաղերի միջազգային օրն է

Այսօր Օլիմպիական խաղերի միջազգային օրն է

Ամեն  տարի հունիսի  23-ին նշվում է Օլիմպիական խաղերի միջազգային օրը: Օրը խորհրդանշում է օլիմպիական խաղերի վերածնունդը: Նախաձեռնության հեղինակը Միջազգային օլիմպիական կոմիտեն  է: Առաջին անգամ այդ մասին խոսվել է ՄՕԿ-ի 41-րդ նստաշրջանին` 1947 թվականին, և արդեն մեկ տարի անց գաղափարն իրականություն դարձավ: Հունիսի 23-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1894 թ. այդ օրն է տեղի ունեցել ֆիզիկական դաստիարակության հարցերով միջազգային կոնգրեսը: Այդ կոնգրեսի շրջանակերում էլ օլիմպիական շարժման  ջատագով Պիեր դե Կուբերտենը բարձրացրեց օլիմպիական խաղերի նորից անցկացնելու հին հունական սովորույթի մասին:

0 0 435 Июнь 23, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում